Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի 4 հրամանատարի բնակարանների ուղղությամբ

03:08   14 Մայիս 2021    299

Իսրայելական բանակը հարված է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից 4-ի բնակարանների ուղղությամբ, որոնք օգտագործվել են ռազմական գործողություններ ծրագրելու համար:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Իսրայելի բանակի մամուլի ծառայությանը:

«Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ավիահարված է հասցրել բնակարանի ուղղությամբ, որը պատկանում էր շարժման հրամանատարներից մեկին: Բացի այդ, բանակը հարված է հասցրել այլ երեք հրամանատարին պատկանող բնակարանների ուղղությամբ: Բոլոր բնակարաններն օգտագործվել ՀԱՄԱՍ-ի հարձակումների կառավարման և ծրագրման համար»,- ասվում է զինվորականների հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:

Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1000 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները