Պատմության մեջ առաջին անգամ ավստրալուհին օդապարիկից ցատկել է ջուրը

12:52   14 Մայիս 2021    288

Ավստրալիայում լեռնագնացության չեմպիոնուհի Ռիաննա Իֆֆլանդը ամբողջ աշխարհի պատմության մեջ առաջին մարդն է դարձել, ով շարժվող օդապարիկից ցատկել է ջուրը:

Այս մասին նա հայտնել է Instagram-ում:

Կինը օդապարիկից ցատկել է այս տարվա ապրիլին: Նա բարձրացել է 20 մետր, որը հավասար է 7 հարկանի շենքի բարձրությանը, ապա՝ ցատկահարթակից ցատկել լիճը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չնայած թռիչքի բարձրությանը՝ աշխարհի քառակի չեմպիոնուհուն հաջողվել է ողջ մնալ և ռեկորդից հետո լավ ինքնազգացողություն ունենալ:

«Ես արդեն ցատկել էի ուղղաթիռներից ու մտածում էի, որ պետք է արտառոց բան մտածել: Այսպես ծնվեց օդապարիկի գաղափարը»,- ընդգծել է Ռիաննան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները