Ճապոնացի մեծահարուստը մինչեւ Լուսին թռիչքը մտադիր է այցելել ՄՏԿ

15:03   14 Մայիս 2021    290

Ճապոնացի մեծահարուստը, որը SpaceX-ով թռիչք է ամրագրել դեպի Լուսին, նախ պատրաստվում է այցելել Միջազգային տիեզերակայան: «Թռիչք ՄՏԿ՝ Լուսին թռիչքից առաջ», - իր թվիթերյան էջում գրել է Յուսակու Մաեձավան:

Մաեձավան երկու տեղ է ձեռք բերել ռուսական «Սոյուզ» խցիկում: Դեկտեմբերին նա իր օգնականի եւ պրոֆեսիոնալ տիեզերագնացի հետ 12-օրյա թռիչքի կիրականացնի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ինձ համար հետաքրքիր է՝ ինչպիսին է կյանքը տիեզերքում: Նախատեսում եմ ինքս պարզել դա եւ կիսվել աշխարհի հետ», -նշել է Մաեձավան, հաղորդում է AP-ն:

Վիրջինիա նահանգում գործող Space Adventures-ի տվյալների համաձայն, որը որպես միջնորդ է հադնես եկել գործարքը կնքելիս, նա տասը տարվա մեջ կդառնա առաջին մարդը, որն ինքնուրույն կվճարի տիեզերակայան ուղեւորության համար: Space Adventures-ի ներկայացուցիչը հրաժարվել է բացահայտել թռիչքի արժեքը: 2001-2009 թվականներին ընկերությունը տիեզերակայան է ուղարկել եւս յոթ զբոսաշրջիկ:

Իլոն Մասկի տիեզեչանավով դեպի Լուսին Մաեձավայի թռիչքը նախնական պլանավորված է 2023 թվականին:

Հագուստի առցանց խանութ ստեղծած 45-ամյա Մաեձավային կմիանա մեկ լուսանկարիչ եւ նրա օգնական Յոզո Հիրանոն: Նրանց ուղեկցելու է ռուս տիեզերագնաց Ալեքսանդր Միսուրկինը, որը գրեթե մեկ տարի անցկացրել է տիեզերակայանում երկու տարբեր թռիչքների ժամանակ:

Թռիչքը նախատեսվում է դեկտեմբերի 8-ին Ղազախստանից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները