ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում և Իսրայելում

13:33   14 Մայիս 2021    279

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում և Իսրայելում, հաղորդում է ТАСС-ը:

«Իդ ալ-Ֆիտր տոնը հարգելով՝ կոչ եմ անում անհապաղ ապաէսկալացնել իրադրությունն ու դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում և Իսրայելում: Ոչնչում մեղք չունեցող շատ խաղաղ բնակիչներ են արդեն զոհվել: Այս հակամարտությունը կարող է միայն խորացնել խնդիրն ու տարածաշրջանում առկա ծայրահեղականությունը»,- հայտարարել է Անտոնիո Գուտերեշը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գազայի հատվածը վերահսկող «ՀԱՄԱՍ» խմբավորման ռազմական թևը ներկայացնող «Իզեդդին Ալ-Քասսամի բրիգադներ» խմբավորումը հայտնել է իսրայելական Աշկելոն քաղաքի ուղղությամբ ևս 100 հրթիռ արձակելու մասին: Իսրայելի պաշտպանության բանակն էլ հայտնել է, որ իսրայելական օդուժն ու ցամաքային զորքերը հարձակման են անցել Գազայի հատվածում, սակայն հետո ՊԲ ներկայացուցիչը պաշտոնապես չի հստակեցրել՝ իսրայելական զորքերը Գազայի տարածք ներխուժե՞լ են, թե՞ ոչ:

Իսրայելական կողմը, այնուամենայնիվ, վերջին ժամերին ինտենսիվորեն հրթիռակոծում ու ավիահարվածներ է հասցնում պաղեստինյան կողմին: Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ ռազմական գործողությունները Գազայի ուղղությամբ շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելի անվտանգությունն ու խաղաղությունը չի վերականգնվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները