Յուրաքանչյուր չորրորդ քաղաքը չի դիմանա գլոբալ տաքացմանը

16:00   14 Մայիս 2021    284

Աշխարհի քաղաքների քառորդ մասը չի դիմանա հանկարծակի կլիմայական աղետին, ասվում է Carbon Disclosure Project (CDP)-ի ուսումնասիրության մեջ, որը մեջբերում է The Guardian-ը:

Փորձագետները ստուգել են գլոբալ տաքացման համար աշխարհի քաղաքների պատրաստվածությունը: Փորձարկման համար ընտրվել են 800 բնակավայրեր: Դրանց 43 տոկոսը՝ ընդհանուր 400 միլիոն բնակչությամբ, կլիմայի փոփոխության սպառնալիքներին դիմակայելու ծրագիր չունի: Քաղաքների եւս 25 տոկոսը բնապահպանական ծրագրերի անբավարար ֆինանսավորում է ստանում, դրանց թվում են՝ Անգլիայում Սաութենդը, Բրազիլիայում Ռիո դե Ժանեյրոն եւ ԱՄՆ-ում Կոլումբուսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կլիմայի փոփոխության նախապատրաստումն ավելի դժվար է ֆինանսավորել, քան արտանետումների նվազեցման միջոցառումները: Ներկայումս քիչ միջոցներ են ծախսվում ածխածնի հետքերից պաշտպանության համար, ավելի քիչ՝ երկրներին լայնամասշտաբ բնապահպանական աղետին նախապատրաստելու համար»,- ասել է CDP տնօրեն Կիրա Էփլբին, հաղորդում է Lenta-ն:

2020թ. աշխարհի 422 քաղաքներում մեկնարկել, սակայն այդպես էլ չի ֆինանսավորվել կլիմայական ճգնաժամին հարմարվելու 72 միլիարդ դոլար արժողությամբ 1142 նախագիծ: Միեւնույն ժամանակ, միայն ջրային ռեսուրսների պաշտպանության բոլոր նախագծերի ընդհանուր արժեքը գնահատվում է 22,6 միլիարդ դոլար:

Որոշ երկրներ փորձում են օժանդակ միջոցներ ներդնել շրջակա միջավայրի բացասական ազդեցությունները նվազեցնելու համար: Շենքերի տանիքներին արեւային վահանակներ են տեղադրվում, այգիների քանակն ավելանում է: Այս առումով լավ օրինակ են հանդիսանում Լոնդոնը, Բրիստոլը, Լոս Անջելեսը եւ Աթենքը: Հունաստանի մայրաքաղաքում բնակիչները կանաչապատում են իրենց տների տանիքները, որպեսզի հովացնեն գերտաքացած փողոցները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Carbon-Disclosure-Project  


Վերնագիրի այլ պիտակները