Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության վերաբերյալ

02:14   14 Մայիս 2021    464

«2020-ի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ եղանակային պայմանների բարելավման հետ մեկտեղ, Ադրբեջանի սահմանապահ զորքերը տեղակայվում են Հայաստանի սահմանակից Լաչինի և Քելբաջարի շրջանների մեր դիրքերում, որոնք ունեն դժվար լեռնային տեղանք և կլիմայական պայմաններ: Այս գործընթացն իրականացվում է սովորական ռեժիմով և սիստեմատիկորեն»:

Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասված է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում իրականացվող պետական սահմանի պահպանման համակարգի ամրապնդման միջոցառումները հիմնված են կողմերի մոտ առկա քարտեզների վրա, որոնք որոշում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային գիծը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Անկախության վերականգնումից ի վեր երկու երկրների միջև հասկանալի պատճառներով պետական սահման գոյություն չուներ, և այդ պատճառով մենք խոսում ենք բարդ տեխնիկական գործընթացի մասին, որն այժմ ուղեկցվում է կողմերի միջև տարաձայնություններով:

Զարմանք է առաջացնում այն հանգամանքը, որ հայկական կողմը ոչ ադեկվատ արձագանքեց այս գործընթացին և սադրիչ հայտարարություններ արեց: Կարծում ենք, որ անընդունելի են պաշտոնական շրջանակների՝ այս հարցը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձերը, ինչը կապված է Հայաստանում նախընտրական իրավիճակի հետ», - նշել է ԱԳՆ-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները