Մասկի կարողությունը շոուում հայտնվելուց ի վեր կրճատվել է ավելի քան 20 միլիարդ դոլարով

18:03   14 Մայիս 2021    316

Tesla-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Իլոն Մասկի կարողությունը NBC-ի Saturday Night Live-ում իր ելույթից հետո կրճատվել է ավելի քան 20 միլիարդ դոլարով, հաղորդում է Forbes-ը:

Մինչ մայիսի 9-ը որպես հեռուստաշոուի վարող հանդես գալն գործարարի կարողությունը 166 միլիարդ դոլար էր գնահատվում: Շոուի ժամանակ նա խոստովանել էր Ասպերգերի սինդրոմի առկայության մասին (հոգեկան խանգարում, որը բնութագրվում է սոցիալական հաղորդակցության, շրջապատող աշխարհի ընկալման հետ կապված դժվարությունների, ինչպես նաեւ կարծրատիպային հետաքրքրությունների եւ զբաղմունքների առկայությամբ), ծիծաղել էր իրենց բիզնես պլանների վրա եւ ինչ-որ պահի կրիպտոարժույթը Dogecoin խաբեություն էր անվանել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մասկի խոսքերը կրիպտոարժույթի արժեքի նվազման են հանգեցրել՝ մեկ օրվա ըթնացքում ավելի քան 30 տոկոսով: Մայիսի 13-ին ձեռնարկատերը հայտարարել էր, որ Tesla-ն դադարեցնում է իր էլեկտրաքարերի վաճառքը բիթքոինով: Այդ ֆոնին ամենաթանկ կրիպտոարժույթի գինն անմիջապես ընկավ 17 տոկոսով, իսկ ավելի ուշ՝ մինչեւ 47 հազար դոլար, գրում է ՌԲԿ-ն:

Դրանից հետո սկսեցին ընկնել Tesla-ի եւ բիթքոինի հետ կապված այլ ընկերությունների բաժնետոմսերի գները: Հինգշաբթի երեկոյան շուկաների փակմանը Tesla-ի գինը նվազել էր 15 տոկոսով: Արդյունքում, Մասկի կարողությունը, որին պատկանում է ընկերության 21 տոկոս բաժնեմասը, ընկավ 20.5 միլիարդ դոլարով՝ հասնելով 145.5 միլիարդ դոլարի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մասկ  


Վերնագիրի այլ պիտակները