Պենտագոնը հաստատել է Իսրայելից 120 ամերիկացի զինծառայողի դուրսբերման մասին լուրերը

20:10   14 Մայիս 2021    307

Պենտագոնը հաստատել է Իսրայելից 120 ամերիկացի զինծառայողի դուրսբերման մասին լուրերը:

Պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտնել է, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության եւ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության անձնակազմը ժամանել են Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազա, հայտնում է The Hill-ը:

«Մենք այդ մարդկանց տեղափոխելու մասին որոշումը համաձայնեցրել ենք այն մեր իսրայելցի գործընկերների հետ,- ասել է Քիրբին:- Նրանք Իսրայել էին եկել պլանավորման սովորական միջոցառման համար, որը կապված էր առաջիկա զորավարժությունների հետ», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պլանավորման համաժողովը, որը սովորական պրակտիկա է ցանկացած խոշոր զորավարժության մանրամասների մշակման համար, նախատեսվում էր ավարտել շաբաթվա վերջին, սակայն Պենտագոնը մի քանի օրով արագացրել էր անձնակազմի մեկնումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պենտագոն  


Վերնագիրի այլ պիտակները