ԱՄՆ-ն կապահովի Իսրայելի ռազմական գերազանցությունը

21:58   14 Մայիս 2021    287

ԱՄՆ-ն կարծում է, որ Իսրայելը Պաղեստինի հետ հակամարտությունում ինքնապաշտպանության իրավունք ունի, ինչի համար կապահովի նրա ռազմական գերազանցությունը:

Այս մասին ասվում է Պենտագոնի պաշտոնական կայքում:

Նշվում է՝ Պենտագոնում կայացած հանդիպման ժամանակ Իսրայելի ՊՆ քաղաքական և ռազմական վարչության տնօրեն Զոարա Պալտին և ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Կոլլը «դատապարտել են իսրայելցի քաղաքացիական անձանց դեմ իրականացված ահաբեկչությունները և ընդգծել Միացյալ Նահանգների աջակցությունն Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին», - ասվում է ամերիկյան պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կոլլն ընդգծել է «ԱՄՆ Պաշտպանության նախարարության շարունակական աջակցությունը Իսրայելի որակյալ ռազմական գերազանցություն», ինչպես նաև ամերիկյան վարչակազմի հույսը խաղաղության վերականգնման հարցում:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին ասել է, որ Իսրայելի հարձակումները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դիրքերին «չափազանց կտրուկ» չի համարում, քանի որ դրանք արվում են ի պատասխան Իսրայելի տարածքի վրա հրթիռային հարձակումների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները