Իսրայելի բանակը նախազգուշական կրակ է բացել Լիբանանից սահմանը հատող պաղեստինցիների ուղղությամբ

22:43   14 Մայիս 2021    289

Իսրայելական բանակի անձնակազմը մի քանի նախազգուշական համազարկ է արձակել պաղեստինցիների ուղղությամբ, որոնք ուրբաթ սահմանային պատնեշներով հարավային Լիբանանից անցել են Իսրայել:

Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով Al Jazeera հեռուստաալիքին:

Պաղեստինցիները Տիրի մոտակայքում գտնվող փախստականների ճամբարից շարժվել են դեպի սահման, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հեռուստաալիքի տվյալներով` պաղեստինցիները վերադարձել են Լիբանանի տարածք և սահմանին վերականգնվել է հանգստությունը:

Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1800 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները