Իսրայելի պաշտպանության նախարարը սոցցանցերի օգնությունն է ակնկալում

23:11   14 Մայիս 2021    302

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը խոշոր սոցիալական ցանցերի ղեկավարներին կոչ է արել արագորեն հեռացնել իրենց կայքերից բռնություն հրահրող կամ ապատեղեկատվություն տարածող բովանդակությունը, հայտնում է AP-ը:

Նախարարի ներկայացուցիչն ասել է, որ Հանցը Zoom-ում կայացած հանդիպման ժամանակ Facebook-ի и Tik Tok-ի ղեկավարներին ասել է, որ բռնության ներկա փուլը «միտումնավոր հրահրվում է սոցիալական ցանցերի միջոցով՝ ծայրահեղական տարրերի կողմից»: Նա ընթացիկ ռազմական գործողություններն անվանել է «սոցիալական վտանգի պահ»՝ նշելով, որ ակնկալում է սոցիալական ցանցերի օգնությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ սոցցանցերի ղեկավարները արագ եւ արդյունավետ գործելու պատրաստակամություն են հայտնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները