Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի 3-րդ ալիքը. Մյասնիկով

23:48   14 Մայիս 2021    251

Ռուսաստանի Դաշնությունում սկսվել է կորոնավիրուսային համավարակի երրորդ ալիքը, սակայն երկրի տարբեր մարզերում իրավիճակն այլ է:

Այս մասին հայտարարել է բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը, գրում է svpressa.ru-ն:

Նրա խոսքով՝ համավարակ զարգանում է տարբեր ալիքներով՝ մի քանի ամիս դեպքերի թիվը շատանում է, հետո նկատվում է նվազում և նկատվում «քիչ, թե շատ երեք հանգիստ ամիս»: Այս սցենարը բնորոշ է բոլոր երկրներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կանխատեսելի էր, որ մայիսին ինչ-որ տեղ նոր ալիք կսկսվեր: Եվ հիմա այն սկսվում է: Կարող ենք ասել, որ դա կտևի ևս երեք ամիս, հետո անկում կնկատվի, իսկ աշնանը՝ նորից կսկսվի»,- շեշտել է Մյասնիկովը և հավելել՝ որ բացի անհատական պրոֆիլակտիկայի միջոցների դիտարկոuմից, անհրաժեշտ է պատվաստվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները