Ֆլորիդայի նահանգապետը ներում կշնորհի ցանկացած բնակչի, որը մեղադրվել է կորոնավիրուսի սահմանափակումները խախտելու մեջ

00:02   15 Մայիս 2021    321

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն դե Սանտիսը հայտարարել է կորոնավիրուսի սահմանափակումները խախտելու մեջ մեղադրվող ցանկացած բնակչի ներում շնորհելու իր մտադրության մասին:

Fox News-ի եթերում հանրապետական նահանգապետը անակնկալ հայտարարություն է արել՝ քննադատելով պաշտոնյաներին մարդկանց պատժելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Սա արդեն չափից դուրս է», - ասել է նա: «Առողջության հետ կապված ամեն բան պետք է կրի խորհրդատվական բնույթ, ոչ թե պատժիչ»:

Նա հայտարարել է մարզադահլիճի սեփականատերեր Մայք եւ Ջիլիան Քառնեվալներին ներում շնորհելու մասին, որոնց սպառնում էր 120 օր ազատազրկում պարապմունքների ընթացքում մարդկանց բազմիցս դիմակ չկրելու թույլտվության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆլորիդա  


Վերնագիրի այլ պիտակները