Վրաստանը COVID-19-ի 3-րդ ալիքի բարձրակետում է

00:31   15 Մայիս 2021    313

Վրաստանի համաճարակաբանները հրապարակել են երկրում կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը. անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակման 1390 դեպք:

Այդ մասին հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում:

Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), մայիսի 13-ի տվյալներով, կազմում է 3,61 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 5,35 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 4,40 տոկոս, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

1390 նոր դեպքերից Թբիլիսիում գրանցվել է 790-ը, Աջարիայում՝ 117, Իմերեթում՝ 168, Քվեմո Քարթլիում՝ 54, Շիդա Քարթլիում՝ 41, Գուրիում՝ 39, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 73, Կախեթում՝ 42, Մցխեթ-Մթիանեթում՝ 19, Սամցխե-Ջավախքում՝ 16, Ռաչա-Լեչխումում և Քվեմո Սվանեթում՝ 31:

Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում է 16 հազար 215-ի, նրանցից 4296-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 730 մարդ գտնվում է քովիդ-հյուրանոցներում, 11 հազար 91 մարդ բուժընթաց է անցնում տանը: 896 հիվանդների վիճակը ծանր է, 198 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները