Գիտնականներ. Կորոնավիրուսի համավարակի ծագումը պարզելու համար լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ

00:58   15 Մայիս 2021    314

Լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ կորոնավիրուսի համավարակի ծագումը պարզելու համար: Այս մասին հայտարարել են 18 գիտնականներ:

Նոր կորոնավիրուսի ծագումը դեռ անհայտ է, եւ դեռ բավարար ապացույցներ չկան՝ վերջնականապես ասելու համար՝ այն բնական, թե լաբորատոր արտահոսքի հետեւանքով է առաջացել, ասված է մի խումբ բարձրաստիճան գիտնականների նամակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Լաբորատորիայից պատահական (վիրուսի) արտահոսքի եւ զոոնոզների տարածման տեսությունները կենսունակ են մնում»,- ասվում է գիտնականների կողմից Science-ին ուղղված նամակում:

2019 թվականի վերջին Չինաստանում առաջացած COVID-19-ի համավարակը 3.34 միլիոն մարդու կյանք է խլել ամբողջ աշխարհում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ  


Վերնագիրի այլ պիտակները