Ավստրիայի կանցլերի նստավայրի վրա բարձրացվել է Իսրայելի դրոշը

01:13   15 Մայիս 2021    299

Ավստրիայի դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցի գրասենյակի վրա բարձրացվել է Իսրայելի դրոշը:

Համապատասխան հաղորդագրությունը լուսանկարով տեղադրվել է կանցլերի թվիթերյան օգտահաշվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումները պետք է դատապարտվեն ամենալուրջ ձևով»,-գրել է Կուրցը: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել կանցլերին աջակցության համար:

Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1800 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրիա   Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները