Ուկրաինայի էկոնոմիկայի և ենթակառուցվածքների նախարարները հրաժարական են տվել

02:14   15 Մայիս 2021    351

Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Իգոր Պետրաշկոն և ենթակառուցվածքների նախարար Վլադիսլավ Կրիկլին սեփական ցանկությամբ հրաժարականի դիմում են ներկայացրել:

Այս մասին ուրբաթ հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսանդր Կաչուրան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Խորհրդարան են ներկայացվել Պետրաշկոյի և Կրիկլիի հրաժարականի դիմումները՝ իրենց ցանկությամբ»,- գրել է նա իր Telegram-ալիքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա նաև նշել է, որ կադրային հարցերը կքննարկվեն երեքշաբթի՝ արտահերթ նիստում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները