ԱՄՆ-ում փոքր ինքնաթիռի օդաչուն ստիպված էր օդանավը նստեցնել մայրուղու վրա

03:04   15 Մայիս 2021    315

Փոքր ինքնաթիռի օդաչուն հանգչած շարժիչի պատճառով ստիպված էր վայրէջք կատարել Չիկագոյից հարավ գտնվող մայրուղու վրա:

Իլինոյսի նահանգային ոստիկանությունից հայտնել են, որ մեկ շարժիչով Beechcraft B24R-ում գտնվում էին օդաչուն եւ երեք ուղեւոր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

39-ամյա օդաչուն, 15-ամյա աղջիկը եւ երկու կանայք տեղափոխվել են Նյու Լենոքսի Սիլվեր Քրոս հիվանդանոց՝ հետազոտություն անցնելու համար:

Օդանավի վերջնական նպատակակետի մասին մանրամասներ կամ թե որքան երկար է այն գտնվել օդում չեն հաղորդվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները