Մերկել. Գերմանիան չի հանդուրժի հակասեմական ցույցեր Մերձավոր Արեւելքում տիրող լարվածության ֆոնին

03:51   15 Մայիս 2021    208

Գերմանիան չի հանդուրժի հակասեմական ցույցեր Մերձավոր Արեւելքում տիրող լարվածության ֆոնին:

Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլերի ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

Այս շաբաթ Գերմանիայի մի քանի քաղաքներում անցկացվող հակաիսրայելական բողոքները անհանգստության եւ դատապարտման պատճառ են դարձել, հատկապես՝ Գելզենկիրխենի սինագոգի մոտ ցույցը: Տեսանյութում երեւում է, թե ինչպես են տասնյակ ցուցարարներ ծածանում Պաղեստինի եւ Թուրքիայի դրոշները եւ հայհոյում հրեաներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Զայբերտը հայտարարել է, որ «ցանկացած մարդ, ով նման ցույցերն օգտագործում է հրեաների նկատմամբ իր ատելությունը հայտնելու համար, չարաշահում է ցույցի իրավունքը»: Ըստ նրա ՝ «մեր ժողովրդավարությունը չի հանդուրժի հակասեմական ցույցեր»:

Նա նշել է, որ Մերկելը դատապարտում է ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա շարունակվող հրթիռային հարձակումները, եւ «ոչինչ չի կարող արդարացնել նման տեռորը»: Հրթիռային հարվածները պետք է անհապաղ դադարեցվեն, ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները