Իսրայելական զորքերը ոչնչացրել են Գազայում ՀԱՄԱՍ-ի անվտանգության ծառայության ղեկավարի գրասենյակը

13:14   15 Մայիս 2021    296

Իսրայելական զորքերը ոչնչացրել են Գազայում ՀԱՄԱՍ-ի անվտանգության ծառայության ղեկավար Թավֆիկ Աբու Նաիմի գրասենյակը:

Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը, գրում է RT-ն:

«Մենք պարզապես ոչնչացրել ենք Գազայում ՀԱՄԱՍ-ի անվտանգության ծառայության ղեկավար Թավֆիկ Աբու Նաիմի գրասենյակը», - նշվում է թվիթում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդվում է, որ այս գրասենյակն օգտագործվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական ենթակառուցվածքները կառավարելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելական զինված ուժերի տանկերը նախազգուշական կրակոցներ են արձակել լիբանանյան կողմից Իսրայել մտած «ապստամբների» ուղղությամբ:

Մայիսի 13-ի երեկոյան իսրայելական բանակը հայտարարեց, որ Լիբանանից երեք հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք, նրանք ընկել են Միջերկրական ծովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները