Հնդկաստանում կայծակը սպանել է 18 փղերի

13:40   15 Մայիս 2021    285

Հնդկաստանի հյուսիսարեւելյան Ասամ նահանգում գտնվող Նագաոնեում 18 վայրի փղերից բաղկացած նախիրը մահացած է հայտնաբերվել, հայտնում է BBC-ն:

Տեղի պաշտոնյաների խոսքով՝ փղերը զոհվել են Կանդոլի արգելոցում կայծակի հարվածից: Մոտակա գյուղի բնակիչները անտառում կենդանիների դիակներ հայտնաբերելով՝ այդ մասին նախազգուշացրել են իշխանություններին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ասամ նահանգի գլխավոր նախարար Հիմանտա Բիսվա Սարման ասել է, որ անհանգստացած է նման «հսկայական քանակի փղերի» կործանումից, ինչի հետ կապված՝ հետաքննություն է տարվում:

Հնդկաստանում կա ավելի քան 27 000 ասիական փիղ, որոնց մոտ 21%-ն ապրում է Ասամում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները