Google Chrome բրաուզերը ավելի արագ կբացի կայքերը

14:06   15 Մայիս 2021    301

Աշխարհում տարածվածությամբ առաջին բրաուզերի՝ Google Chrome-ի նախագծողները աշխատում են նոր առանձնահատկության վրա, որը մեծացնում է կայքերի բացման արագությունը:

Այս մասին գրում է Planet-today-ը՝ վկայակոչելով WindowsLatest պորտալը եւ հղում անելով Chrome-ը ստեղծողների բաց փաստաթղթերին:

Խոսքն, այսպես կոչված, «ետ տալու» քեշի մասին է (BFcache). այն թույլ կտա ավելի արագ բեռնել էջերը, որոնք ավելի վաղ արդեն բացվել են օգտատիրոջ կողմից: Նման էջերը անմիջապես կբեռնվեն «հետ» եւ «առաջ» կոճակները սեղմելիս: Ենթադրվում է, որ դա ինտերնետում նավիգացիայի արագությունը կբարձրացնի մոտ 20 տոկոսով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

BFcache գործառույթն արդեն արդարացրել է իրեն Android-ի համար ստեղծված բրաուզերի տարբերակում, սակայն դրա օգտագործման հետ որոշ առանձնահատկություններ են կապված, օրինակ` քեշավորված էջերում JS սցենարների կատարումը կանգ է առնում, ուստի նորից բացված էջերի առանձին մասեր կարող են ուշացումով բեռնվել:

Ետ տալու քեշն արդեն հասանելի է Chrome 92-ի փորձնական տարբերակում` Windows, macOS եւ Linux օպերացիոն համակարգերի համար: Տեսանելի ապագայում օգտակար գործառույթ կհայտնվի Chrome-ի կայուն հավաքման համար. գուցե սկզբում այն ինքն իրեն կապաակտիվացվի, այնպես որ պետք կլինի միացնել բրաուզերի կարգավորումներում: Եթե ցանկանում եք լինել առաջիններից մեկը, ում հասանելի կլինեն Chrome-ի նոր առանձնահատկությունները, ապա կարող եք միանալ նախնական փորձարկման ծրագրին

Hayatsk.info

Հեշթեգներ: Google-Chrome  


Վերնագիրի այլ պիտակները