Հայտարարվել է Apple AirPods նոր ականջակալների թողարկման ամսաթիվը

14:27   15 Մայիս 2021    273

Apple-ը, այնուամենայնիվ, այս գարնանը կներկայացնի tws ականջակալների երրորդ սերունդը:

Այս մասին հայտնում է AppleTrack-ը՝ վկայակոչելով բլոգեր Լյուկ Միանիին:

Ապագա ականջակալների մասին շատ բան է հայտնի. ականջակալի եւ պատյանի դիզայնը կփոխվի՝ ավելի մոտենալով Pro տարբերակին: Այնուամենայնիվ, AirPods-ը աղմուկի ճնշում եւ սիլիկոնային բարձիկներ չի ունենա, որոնք առայժմ կմնան ավելի թանկ մոդելի առանձնահատկությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Apple AirPods 3-ը որպես առանձին միջոցառման մաս չի ներկայացվի. գաջեթը պարզապես կհայտնվի արտադրողի կայքում, ինչպես երկրորդ սերնդի դեպքում էր 2 տարի առաջ: Ականջակալները հասանելի կդառնան արդեն մայիսի 18-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նոր ականջակալների հետ միասին ընկերությունը կհայտարարի իր երաժշտական հոսքային սերվիսի նոր հնարավորության մասին, որը կկոչվի Apple Music HiFi: Այն օգտատերերին կառաջարկի բարձր որակով երաժշտություն լսել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple  


Վերնագիրի այլ պիտակները