Ուհան քաղաքում պտտահողմի հետևանքով 6 մարդ է զոհվել, եւս 218-ը վիրավորվել են

14:42   15 Մայիս 2021    279

Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում պտտահողմի պատճառով 6 մարդ է զոհվել, եւս 218-ը վիրավորվել են:

Այս մասին հայտնում են քաղաքի արտակարգ իրավիճակների վարչությունից, գրում է Gazeta.ru-ն:

Նախարարության տվյալներով՝ պտտահողմի պատճառով փլուզվել է 85 շենք, վնասվել է 400 շենք: Բացի այդ, վնասվել են երկու աշտարակային ամբարձիչ և 8000 քմր ժամանակավոր աշխատանքային սալիկներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պտտահողմը հարվածել է չինական Ուհանին: Քամու ուժգնությունը վայրկյանում հասել էր 23,9 մ/վ-ի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները