Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 160 միլիոն դեպք. ԱՀԿ

15:10   15 Մայիս 2021    310

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է, որ համավարակի բռնկումից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 160 միլիոն դեպք:

Այս մասին հայտնում է RT-ն: Նշվում է, որ այդ մասին են վկայում կազմակերպության հրապարակած տվյալները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 717 513 դեպք:

Նշվում է, որ Covid-19-ի հետևանքով մահացած անձանց թիվը 3 339 002 է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները