Չինական զոնդը վայրէջք է կատարել Մարսի մակերևույթի վրա

19:41   15 Մայիս 2021    250

Այսօր առավոտյան չինական «Չժուչժուն» մարսագնացը «Տյանվեն-1» տիեզերական սարքից վայրէջք է կատարել Մարսի վրա։

Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի ազգային տիեզերական գործակալությանը։

Չինաստանի համար սա զոնդի առաջին վայրէջքն է այլ մոլորակի վրա։ «Տյանվեն-1» տիեզերական սարքն արձակվել էր Վենչան կոսմոդրոմից 2020 թվականի հուլիսի 23-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Տիեզերական ապարատը Մարսի ուղեծիր էր դուրս եկել փետրվարին՝ մոտ 7 ամիս թռիչքից հետո և ավելի քան 2 ամիս պոտենցիալ վայր ընտրել վայրէջքի համար։

Մարսագնացի աշխատանքի ծրագրված ժամկետը 90 մարսիական օր է (երկրային օրերից 2․7 տոկոսով ավելի)։ Դրա էլեկտրասնուցումը կապահովեն 4 արևային պանելները։ Չինական ռովերի տեղաշարժի արագությունը հասնում է ժամում 200 մետրի։ Այն հանդերձված է տեսախցիկներով և գրունտի ուսումնասիրության համար անհրաժեշտ սարքավորումներով։

Չինաստանը դարձել է ԽՍՀՄ-ից և ԱՄՆ-ից հետո երրորդ երկիրը, որը մարսագնաց է իջեցրել մոլորակի վրա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները