Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ոչնչացրել են Սիրիայում ԴԱԻՇ-ի ստորգետնյա օբյեկտները

22:01   15 Մայիս 2021    260

Ռուսական բանակին հաջողվել է Սիրիայում ոչնչացնել ստորգետնյա օբյեկտները, որոնք օգտագործվում էին ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության կողմից, հայտնում է Lenta.ru-ն:

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի СУ-34 եւ СУ-24М մարտական ինքնաթիռները ավիառումբերով ճշգրիտ հարվածներ են հասցրել զինամթերքի պահեստին: Արդյունքում ոչնչացվել է մինչեւ 20 ահաբեկիչ: Հստակեցվում է, որ դա թույլ է տվել կանխել Պալմիրում եւ նրա շրջակայքում ահաբեկչությունները եւ սադրանքները, ինչպես նաեւ Հոմսի, Ռիֆ Դամասկոսի եւ Հալեպի նահանգներում դիվերսիաները մայիսի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիացի զինծառայողները Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ ապրիլի 23-ից չեզոքացրել են 338 ահաբեկչի եւ ոչնչացրել ահաբեկչական ավելի քան 80 օբյեկտ ու թաքստոց: Նրանց հաջողվել է կանխել ահաբեկչությունները զինվորականների եւ խաղաղ բնակչության դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները