Բրազիլիան կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է ավիահաղորդակցությունը Հնդկաստանի հետ

22:26   15 Մայիս 2021    208

Հդնկաստանում կորոնավիրուսի հետ կապված իրադրության վատթարացման պատճառով Բրազիլիան ժամանակավորապես դադարեցնում է ավիահաղորդակցությունն այդ երկրի հետ:

Այս մասին պաշտոնական հայտարարություն է արել Բրազիլիայի կառավարությունը:

Երկարաձգվել է նաև Մեծ Բրիտանիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության հետ ավիահաղորդակցության սահմանափակումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բրազիլիան կորոնավիրուսով վարակվածների թվով երրորդ տեղն է զբաղեցնում ողջ աշխարհում՝ ԱՄՆ-ից և Հնդկաստանից հետո: Երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 15.5 մլնը: Մահացել է 432 հազար մարդ, որը երկրորդ վատագույն ցուցանիշն է՝ ԱՄՆ-ից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները