Խաղաղ օվկիանոսում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

23:06   15 Մայիս 2021    194

Ֆրանսիական Նոր Կալեդոնիայի ափերին, որը Խաղաղ օվկիանոսում է, 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժը գրանցվել է Նոր Կալեդոնիայի Տադին քաղաքից 231 կիլոմետր դեպի արևելք: Օջախը 19,7 կմ խորություն է ունեցել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հնարավոր տուժածների, ավերածությունների կամ ցունամիի վտանգի մասին տեղեկություններ դեռ չկան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Խաղաղ-օվկիանոս  


Վերնագիրի այլ պիտակները