Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 162 մլն 614 հազարից

23:27   15 Մայիս 2021    208

Աշխարհում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 162 մլն 614 հազար 477 դեպք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 3 միլիոն 373 հազար 561-ից: Ապաքինվել է ավելի քան 140 միլիոն 521 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 33 մլն 668 հազար 931 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 599 հազար 314 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 24 մլն 372 հազար 907-ի, մահերինը՝ 266 հազար 229-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 15 միլիոն 521 հազար 313 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 432 հազար 785 մարդ:

Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ֆրանսիան առանձնանում է վարակի 5 մլն 848 հազար 154 դեպքով: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ֆրանսիայում մահացել է 107 հազար 423 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում հայտնվել է Թուրքիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 5 մլն 095 հազար 390 է, զոհվածներինը՝ 44 հազար 301:

Ռուսաստանն առանձնանում է 4 մլն 931 հազար 691 հաստատված, մահերի՝ 115 հազար 480 դեպքով: Տասնյակում են նաև, Միացյալ Թագավորությունը, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 2 մլն 732 հազար 152 վարակվածության ընդհանուր, 76 հազար 433 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 329 հազար 407-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 4 հազար 426 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը 97-րդ տեղում է: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 90 հազար 829 է, որից ապաքինվել է 85 հազար 914-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 636:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 221-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները