Հայաստանի կողմից ՀԱՊԿ–ին դիմելն անհիմն է. Ջեյհուն Բայրամով

00:00   16 Մայիս 2021    387

Բաքուն կարծում է, որ Սյունիքում ստեղծված իրավիճակի հարցով Հայաստանի կողմից ՀԱՊԿ–ին դիմելն անհիմն է, և որ նման քայլով Հայաստանի իշխանությունները փորձում են քաղաքականացնել գործընթացը։

Տաջիկստանի ԱԽ քարտուղար Նասրուլլո Մախմուդզոդայի հետ հեռախոսազրույցում նման կարծիք է հայտնել Ադրբեջանի Ագ նախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բայրամովը հայտնել է, որ ադրբեջանցի սահմանապահները գտնվում են իրենց երկրի սահմաններում, և այս գործընթացն ընթանում է բնականոն հունով»։

Նրա խոսքով` Երևանը նախկինում էլ էր դժգոհությունն արտահայտում, երբ ադրբեջանական կողմն ուժեղացնում էր սահմանային հսկողությունը, սակայն այդ հարցերը լուծվում էին եռակողմ հայտարարությամբ նախատեսված կողմերի միջոցով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջեյհուն-Բայրամով  


Վերնագիրի այլ պիտակները