Չինաստանում տորնադոյի զոհերի թիվը հասել է 12-ի

00:12   16 Մայիս 2021    248

Առնվազն 12 մարդ է զոհվել, և ավելի քան 400-ը վիրավորվել են ուրբաթ օրը Չինաստանի Ուհան և Սուչժոու քաղաքներում տեղի ունեցած երկու տորնադոներից:

Այս մասին հայտնել է Global Times-ը:

Նրա խոսքով ՝ Հուբեյ նահանգում գտնվող Ուհանում տեղի ունեցած աղետի հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 280-ը: Առնվազն 85 տուն ամբողջությամբ ավերվել է,վնասվել է մոտ 400-ը, երկու աշտարակային կռունկ, ինչպես նաև ժամանակավոր կառույցներ ՝ մոտ 8 հազար քմ մակերեսով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սուչժոու քաղաքում պտտահողմի զոհ է դարձել 4 մարդ, ևս 149-ը վիրավորվել են: Ավելի վաղ թերթը գրել էր վեց զոհվածների ու 218 վիրավորների մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները