Գազայում իսրայելական հարվածից ոչնչացվել է միջազգային լրատվամիջոցների գրասենյակը

00:16   16 Մայիս 2021    291

Իսրայելական ավիահարվածի հետևանքով Գազայում 15-հարկանի շենք է փլուզվել, որտեղ, մասնավորապես, տեղակայված են եղել միջազգային լրատվամիջոցների գրասենյակները, РИА Новости- ին հայտնել է աղբյուրը:

Ավելի վաղ տեղական աղբյուրները ՌԻԱ Նովոստիին հայտնել էին, որ Իսրայելը «նախազգուշացրել է», որ հաջորդ ժամվա ընթացքում իր ուժերը հարձակվելու են Գազայի հատվածում գտնվող «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության, «Ասոշիեյթեդ պրես» գործակալության և Գազայի հատվածում գտնվող այլ միջազգային լրատվամիջոցների գրասենյակների վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Իսրայելի ռազմաօդային ուժերը ամբողջովին ոչնչացրել են Գազա քաղաքում գտնվող Ալ-Ջալա բարձրահարկ շենքը, որտեղ տեղակայված էին մի շարք միջազգային լրատվամիջոցներ, ինչպիսիք են «Ասոշիեյթեդ պրեսը» և «Ալ-Ջազիրան»», -ասել է աղբյուրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գազա  


Վերնագիրի այլ պիտակները