Կիպրոսում «ոսկե անձնագրերի» գործը դատարան է մտել

00:21   16 Մայիս 2021    275

Կիպրոսի իրավաբանական ծառայությունը առաջին քրեական գործն է հարուցել արտասահմանյան ներդրողների ու գործարարների դեմ, երբ քննչական կոմիտեն հրապարակել է զեկույց «ոսկե անձնագրերի» տրամադրման գործընթացում կատարված կեղծիքների մասին:

«Քրեական հետապնդման է ենթարկվում 9 անձ ՝ 5 ֆիզիկական և 4 իրավաբանական»,-հաղորդում է ծառայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կիպրոսի իրավաբանական ծառայությունը անկախ կազմակերպութուն է, որը չի ենթարկվում ոչ պետությանը, ոչ որևէ քաղաքական ուժի: Պատասխանատուն բացառապես գլխավոր դատախազն է:

Զեկույցում ասվում է որ Կիպրոսի կառավարությունը 13 տարվա ընթացքում ավելի քան 3.5 հազար քաղաքացու՝ ներդրողների բարեկամներին և խոշոր ընկերությունների մենեջերներին Կիպրոսի նեդրումային ծրագրի շրջանակներում տրամադրել է անձնագրեր: Քննչական կոմիտեում համոզված են, որ օրենքի խախտում է անձնագիր տրամադրել այն մարդկանց, ովքեր ներդրող չեն, այլ միայն ընկերության ղեկավար են կամ բարեկամ ՝ներդրողին:

Լառնակայի շրջանային դատարանը վարույթ է ընդունել առաջին քրեական գործը: Ոստիկանությունը քննում է նաև այլ գործեր, որոնք կարող են կապ ունենալ «ոսկե անձնագրերի» հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կիպրոս  


Վերնագիրի այլ պիտակները