Հնդկաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 3890 մարդ է մահացել

00:22   16 Մայիս 2021    314

Հնդկաստանում COVID-19 հիվանդների ընդհանուր թիվը գերազանցել է 24,3 միլիոնը:

Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալները: Մեկ օրում ի հայտ է բերվել վարակման 326 098 նոր դեպք, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հնդկաստանում COVID-19-ի հարուցած բարդություններից մինչ օրս մահացել է 266,207 հիվանդ, որից 3890-ը՝ վերջին 24 ժամում։

Մինչ օրս Հնդկաստանում կորոնավիրուսից բուժվել է ավելի քան 20,4 միլիոն մարդ:

Ավելի վաղ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել էր, որ երկիրը «կորոնավիրուսային փոթորիկ» է ապրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները