Իսպանացի զինվորականները փրկել են 22 օր բաց ծովում անցկացրած 17-ամյա աղջկան

00:37   16 Մայիս 2021    267

Իսպանիայի օդուժի անդամները փրկել են 22 օր բաց ծովում անցկացրած 17-ամյա աղջկան:

Ինչպես ներկայացնում է BBC News-ը, 17-ամյա Աիշան մեկն է 59 ուղևորից, որոնց նավը վթարվել է Կանարյան կղզիների ափերի մոտակայքում: Նրանցից միայն երեքն են փրկվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղջիկն իր պատմությունը պատմել է փրկվելուց և հիվանդոցում 10 օր ապաքինվելուց հետո: Վերջինս Փղոսկրի ափից (Կոտ դ՛Իվուար) է, նա հայրենի քաղաքից հեռացել է նոյեմբերին և ուղևորվել Մավրիտանիա, որտեղ էլ միացել է նավով ճանապարհորդողներին: Նրա վտանգավոր ճանապարհորդության ծրագրերի մասին տեղյակ է եղել միայն ավագ քույրը:

Իսպանիայի օդուժի հերթապահ ծառայությունը բաց ծովում լողացող նավակը նկատել է ապրիլի 26-ին: Այնուհետև փորձեր են ձեռնարկվել նավին մոտենալու և ողջ մնացածներին օգնելու համար: Նշվում է, որ մահացածներին կհուղարկավորեն իսպանական գերեզմանատանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները