Բոյլ. ՆԱՏՕ-Մոսկվա բնականոն հարաբերություններին վերադարձն այս պահին իրատեսական չէ

01:20   16 Մայիս 2021    309

Մոսկվայի հետ ցանկացած տեսակի նորմալ հարաբերություններին վերադարձն այժմ հնարավոր չէ:

Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի զեկուցող Բրենդան Բոյլը, գրում է «Լենտա»-ն:

Նրա խոսքով՝ դաշինքի համար չափազանց կարեւոր է չտրվել դաշնակիցների եւ գործընկերների ազգային անվտանգության շահերին տրվելու գայթակղությանը՝ միայն մի՝ Ռուսաստանի հետ երկխոսությունը վերսկսելու պայմանով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բոյլը շեշտել է, որ Դաշինքի անդամները պետք է «ռազմավարական զսպվածություն» ցուցաբերեն Ռուսաստանի նկատմամբ, քանի որ Մոսկվան, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս կփոխի իր արտաքին քաղաքականությունը: Այնուամենայնիվ, նա հավելել է, որ կա մի քանի խնդիր, որոնց շուրջ շփումները չեն բացառվում, օրինակ՝ զենքի վերահսկողությունը, ահաբեկչության եւ համավարակի դեմ պայքարը կամ կլիմայի փոփոխությունը:

Ավելի վաղ ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը եղանակ էր գտել, որով Վաշինգտոնը կարող է «ստիպել Մոսկվային միանալ Արեւմուտքին»: Ըստ Բոլթոնի՝ ԱՄՆ-ն պետք է հակահարված տա Ռուսաստանին նախկին ԽՍՀՄ երկրներում, այդ թվում՝ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում: Քաղաքական գործիչը կարծում է, որ դրանով Վաշինգտոնը կկարողանա «հաղթել» եւ վերականգնել իր ազդեցությունը «գորշ գոտում», որն առաջացել էր ԽՍՀՄ-ի և Վարշավայի պայմանագրի կազմակերպության փլուզումից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները