Հնդիկ քաղաքական գործիչը հայտնել է, որ «նոր կորոնավիրուսը նույնպես գոյության իրավունք ունի»

01:32   16 Մայիս 2021    306

Կորոնավիրուսը գոյության նույն իրավունքն ունի, ինչ մարդիկ, ասել է Հնդկաստանի Ուտարակհան նահանգի նախկին ղեկավար Տրիեվենդրա Սինք Ռավանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղական Navbharat Times-ին։

«Նոր կորոնավիրուսը նույնպես գոյության իրավունք ունի։ Այն շարունակում է փոփոխվել, երբ մարդիկ փորձում են վերացնել վարակը»,- ասել է Ռավանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Քաղաքական գործչի խոսքերը բուռն արձանգանքի են բախվել թե՛ սոցիալական ցանցերում, և թե՛ Հնդկաստանի քաղաքական վերնախավում․ այն անվանվել է հիմարություն և անհեթեթություն։

Հատկանշական է, որ սա նախկին նահանգապետի առաջին նմանատիպ հայտարարությունը չէ։

Հիշեցնենք, որ Հնդկաստանը կորոնավիրուսով վարակման և վարակի հետևանքով մահվան դեպքերի թվով երկրորդն է աշխարհում՝ Միացյալ Նահանգներից հետո։ Երկրում օրական գրանցվում է կորոնավիրուսով վարակման 300 հազար դեպք, իսկ երբեմն ավելի քան 400 հազար։ Կորոնավիրուսային համավարակի տարածումից ի վեր Հնդկաստանում վարակվել է ավելի քան 24 միլիոն մարդ, որոնցից 260 հազարը մահացել են։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները