Պորտուգալիան կբացի սահմանները եվրոպական երկրների մեծ մասի համար

01:49   16 Մայիս 2021    269

Պորտուգալիան մայիսի 17-ից բացելու է սահմանները եվրոպական երկրների մեծ մասի զբոսաշրջիկների համար:

Այս մասին հայտնել է պետական հեռուստառադիոընկերությունը:

Նշվել է, որ սահմանները բացվելու են ԵՄ երկրների, Շենգեն գոտու մեջ մտնող պետությունների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սահմանափակումները կշարունակեն գործել Հարավաֆրիկյան Հանրապետության, Բրազիլիայի, Հնդկաստանի, Կիպրոսի, Խորվաթիայի, Լիտվայի, Նիդերլանդների ու Շվեդիայի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորտուգալիա  


Վերնագիրի այլ պիտակները