Պաշտոնական. Իբրահիմովիչը բաց կթողնի Եվրո-2020-ը

02:33   16 Մայիս 2021    319

Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վնասվածքի պատճառով Շվեդիայի հավաքականին չի կարողանա օգնել Եվրո-2020-ում, hաղորդում է Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

39-ամյա ֆուտբոլիստը մայիսի 9-ին ծնկի վնասվածք էր ստացել Թուրինի «Յուվենտուսի» հետ Իտալիայի առաջնության խաղում (3:0): Նա խաղադաշտից կբացակայի մոտ 6 շաբաթ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում շվեդ հարձակվողը մասնակցել է 19 խաղի ու դարձել 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Վերջերս նա մեկ տարով երկարաձգել էր «Միլանի» հետ պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2020թ. ամառ:

Հիշեցնենք, որ մարտին Զլատան Իբրահիմովիչը մոտ 5 տարվա ընդմիջումից հետո վերադարձել էր Շվեդիայի հավաքական, որի կազմում սահմանել էր ռեկորդ: Նա դարձել էր Շվեդիայի հավաքականում խաղացած ամենատարեց ֆուտբոլիստը:

Նախկինում հարձակվողը Շվեդիայի հավաքականում հանդես էր եկել 2001-2016-ը և 116 խաղում դարձել 62 գոլի հեղինակ: Նա ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իբրահիմովիչ  


Վերնագիրի այլ պիտակները