ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը ժամանել է Թել Ավիվ

02:53   16 Մայիս 2021    272

Իսրայել է ժամանել ԱՄՆ պետդեպարտամենտի մերձարեւելյան բյուրոյի իսրայելյան եւ պաղեստինյան գործերով քարտուղարի օգնականի տեղակալ Հադի Ամրը, գրում է DW-ը:

Իսրայելում ԱՄՆ դեսպանատանը հայտնել են, որ այդ այցի նպատակն է տարածաշրջանում «խաղաղությունը վերականգնելու համար աշխատանքների ակտիվացումը», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պաշտոնյան ժամանել է Թել Ավիվ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի՝ կիրակի կայանալիք նիստի նախօրեին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները