Չինաստանը «փակում է» Էվերեստը կորոնավիրուսի տարածման մտավախությունների պատճառով

03:09   16 Մայիս 2021    254

Չինաստանի իշխանությունները չեղարկել Թիբետի կողմից (չինական կողմից) Էվերեստ բարձրանալու համար ավելի վաղ տրամադրված թույլտվությունը, գրում է ВВС ռուսական ծառայությունը:

Թույլտվությունը չեղարկելու պատճառն է մտավախությունը, որ նեպալական կողմից բարձրացողները կարող են լինել կորոնավիրուսով վարակված, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ խոսքը վերաբերում էր մոլորակի ամենաբարձր կետի գագաթում որոշակի բաժանարար գիծ հաստատելուն, որպեսզի առանձնացնեն Թիբետի կողմից բարձրացողներին Նեպալի կողմի լեռնագնացներից, որտեղ ներկայում կորոնավիրուսով վարակվելու հերթական բռնկումն է: Միայն նախորդ հանգստյան օրերին Էվերեստի բազային ճամբարից տարհանվել է ավելի քան 30 մարդ քովիդի կասկածանքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները