Չեխիայի իշխանություններն ի վիճակի չեն Վրբետիցայի պայթյունի օբյեկտիվ հետաքննություն անցկացնել. Զախարովա

03:35   16 Մայիս 2021    263

Չեխիայի իշխանությունները ցուցադրում են Վրբետիցայի զինապահեստում պայթյունի օբյեկտիվ հետաքննություն անցկացնելու անկարողություն և նախընտրում են մեղքը բարդել «արտաքին թշնամու» վրա՝ ի դեմս Ռուսաստանի:

Այս մասին ասվում է շաբաթ օրը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հաղորդագրության մեջ:

Դիվանագետն ուշադրություն է հրավիրել չեխական «Mlada fronta Dnes» թերթում մայիսի 14-ին հրապարակված հոդվածի վրա, որը վերաբերում է 2014 թվականին Վրբետիցայի զինապահեստում պայթյունից հետո մեծ քանակությամբ զենքի անհետանալուն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այս անգամ, ըստ պարբերականի հաղորդման, մեկնաբանությունից հրաժարվում են Չեխիայի պետական քննչական մարմինները և հանցավորության դեմ պայքարի ազգային կենտրոնը»,-նշել է Զախարովան:

Ըստ նրա՝ տպավորություն է ստեղծվում, որ Չեխիայի իշխանությունները ոչ միայն ունակ չեն կատարել օբյեկտիվ հետաքննություն, այլև չեն կարողանում կազմել իրադարձությունների տրամաբանական շղթան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեխիա  


Վերնագիրի այլ պիտակները