Չինաստանի Ուհան քաղաքում տորնադոյի հետեւանքով վեց մարդ է զոհվել

03:52   16 Մայիս 2021    266

Վեց մարդ է զոհվել, եւս 218 մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ Ուհան չինական քաղաքում տորնադոյի հետեւանքով, գրում է Սինխուա գործակալությունը:

Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ ուրբաթ՝ Պեկինի ժամանակով 20:39-ին, տորնադոն մոլեգնել է Ուհան քաղաքի Ցայդյան շրջանում: Ուժգին քամու արագությունը հասել է վայրկյանում 23,9 մետրի: Սմերչը վնասել է շինություններ, ինչպես նաեւ տապալել ծառեր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախնական տվյալներով՝ տարերքի հետեւանքով 27 տուն է փլուզվել, իսկ 130 ընտանիքի բնակարանները վնասվել են: Բացի այդ վնասվել են երկու վերամբարձ կռունկ եւ ժամանակավոր տնակներ 8 հազար ք/մ ընդհանուր մակերեսով շինարարական հրապարակներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները