Apple-ը ավանդաբար չի նշում իր սարքավորումների մարտկոցների իրական տարողունակությունը՝ սահմանափակվելով միայն շահագործման ժամանակի մասին տվյալներով: Այդ մասին հայտնում են էնտուզիաստներն ու բլոգերները, որոնք քանդում եւ բացում են Apple-ի նորույթները եւ հասնում մարտկոցներին: Այսպիսով, iPhone 12 mini-ն ստացել է 2227 մԱ·ժ մարտկոց, iPhone 12-ը եւ iPhone 12 Pro-ն՝ 2815 մԱ·ժ, իսկ առավել ավտոնոմ iPhone 12 Pro Max-ն աշխատում է 3687 մԱ·ժ-ով, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն , տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Ապագա նորույթներում մարտկոցների հզորությունը կավելացվի՝ iPhone 13 mini-ն կստանա 2460 մԱ·ժ, iPhone 13-ը եւ iPhone 13 Pro-ն՝ 3095 մԱ·ժ, iPhone 13 Pro Max-ը հագեցած կլինի 4325 մԱ·ժ մարտկոցով: Նոր մարտկոցներ են անհրաժեշտ 120 Հց էկրանների հետ (Pro Series-ում) եւ Always on Display-ի ռեժիմում աշխատելու համար:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ