Microsoft-ը հունիսի 24-ին կներկայացնի Windows-ի նոր տարբերակը

21:35   03 Հունիս 2021    598

Microsoft ընկերությունը հունիսի 24-ին կներկայացնի Windows-ի նոր տարբերակը: Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը:

Շնորհանդեսի ժամանակ ելույթ կունենան Microsoft-ի գլխավոր տնօրեն Սաթյա Նադելլան և արտադրանքի գծով գլխավոր տնօրեն Պանոս Պանայը , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նոր ծրագրային ապահովումը կներառի ինտերֆեյսի դիզայնի փոփոխություններ, ստեղծողների և մշակողների համար լրացուցիչ հնարավորություններ Windows app store-ի միջոցով, ինչպես նաև օգտվողների և համայնքների միջև կապերն ավելի հեշտ կառուցելու եղանակներ:

Ծրագրային ապահովումն ի սկզբանե կտարածվի Windows-ի փորձարկողների շրջանում, որոնք գրանցվել են՝ ներկայացումից հետո նոր ապրանքներ փորձարկելու համար: Պաշտոնական թողարկումը նախատեսված է աշնանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները