Հունիսի 3-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:
«Ոչ մի կարգի տվյալներ չկան տուժածների մասին, այդ թվում կղզու բնակչության շրջանում: Մենք հայտարարություն արեցինք ամերիկյան կողմին՝ պահանջելով ապահվել ռազմական օդուժի թռիչքների անվտանգությունը, պարզել միջադեպի պատճառը եւ պատշաճ կերպով կանխել ապագայում նման դեպքերի առաջացումը»,- ասել Է նա:
ԱՄՆ-ի UH-1 ուղղաթիռը ծովային հետեւակի զորակազմի Ֆուտեմայի ռազմակայանից վթարային վայրԷջք Է կատարել Ճապոնիայի հարավի Ցուկեն կղզում: Ուղղաթիռը ցած Է իջել դաշտում՝ բնակելի տներից 120 մետր հեռավորության վար: Անձնակազմի հինգ անդամներից ոչ մեկը չի տուժել: Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառ են դարձել շարժիչի հետ կապված խնդիրները: Տեղի բնակիչները հավաստել են, որ ուղղաթիռը վայրԷջքից առաջ թռել Է շատ ցածր եւ սաստիկ աղմուկ Է արձակել:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ճապոնիա
ԱՄՆ