ՆԱՏՕ-ում Դանիայի նկատմամբ վստահությունը մեծ է , չնայած գաղտնալսման հետ կապված սկանդալին. Ստոլտենբերգ

14:45   03 Հունիս 2021    384

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) կողմից եվրոպացի քաղաքական գործիչների գաղտնալսման շուրջը սկանդալը, որն իրականացվել Է Դանիայի հատուկ ծառայությունների օգնությամբ, չի ազդել ՆԱՏՕ-ում Դանիայի նկատմամբ վստահության աստիճանի վրա. այն մնում Է բարձր:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հունիսի 2-ի երեկոյան այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Danmarks Radio-ին տված հարցազրույցում:

«Դանիան ՆԱՏՕ-ի շատ արժեքավոր եւ կարեւոր դաշնակիցն Է, եւ Դանիան զգալի ավանդ Է ներդնում համագործակցության բնագավառում: Ես գրեթե վստահ եմ, որ այդպես կլինի նաեւ հետագայում»,- ասել Է նա:

Ստոլտենբերգն ավելի շատ պարզություն կցանկանար այն բանի վերաբերյալ, ինչ տեղի Է ունեցել:

«Այդ երկրները ՆԱՏՕ-ի դաշնակիցներն են, եւ մենք պետք Է ներկայացնենք բոլոր փաստերը, որպեսզի իմանանք, թե ինչ Է տեղի ունեցել իրականում»,- նշել Է նա:

Մայիսի 30-ին Գերմանիայում, Դանիայում, Շվեդիայում մի շարք զանգվածային լրատվամիջոցներ հայտնել են, որ Դանիայի հատուկ ծառայություններն օգնել են Ազգային անվտանգության գործակալությանը հետեւելու եվրոպացի քաղաքական գործիչներին:

Սկանդալն սկսվել Է տակավին 2013 թվականին, երբ «Շպիգել» շաբաթաթերթը հրապարակել Է Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մերկացումները: Այդ ժամանակվանից ի վեր պատմությունն ընդարձակվել Է նոր մանրամասնություններով: Պարզվել Է, որ ամերիկյան հետախուզությունը երկար տարիների ընթացքում հազարավոր նպատակակետեր Է հետեւել Եվրոպայում, գաղտնալսել Է Գերմանիայի քաղաքացիներին եւ նույնիսկ մի քանի անգամ միացել Է կանցլեր Անգելա Մերկելի հեռախսին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   Ստոլտենբերգ  


Վերնագիրի այլ պիտակները