Թեհրանի նավթավերամշակման գործարանում հրդեհը մեկուսացված է

15:05   03 Հունիս 2021    440

Թեհրանի նավթավերամշակման գործարանում հրդեհը վերցված է հսկողության տակ եւ լիովին կմարվի մեկ կամ երկու ժամում:

Հունիսի 3-ին այդ մասին հայտարարել է նավթավերամշակման գործարանի պաշտոնական ներկայացուցիչ Շաքեր Խաֆային։

«Պահոցի այրումը վերցված է հսկողության տակ: Մեկ կամ երկու ժամվա ընթացքում կրակը լիովին կմարվի»,- մեջբերում է նրա խոսքը Shana գործակալությունը: Խաֆային հավելել է, որ «նավթավերամշակման գործարանի այլ օբյեկտներ չեն վնասվել»:

Թեհրանի նավթավերամշակման գործարանում խոշոր հրդեհն սկսվել էհունիսի 2-ի երեկոյան:

Պատահարի վայր են ուղարկվել հրշեջ խմբեր: Ավելի վաղ Խաֆային հայտարարել է, որ հրդեհը բռնկել է միայն 20 հազար բարել տարողությամբ մեկ պահոցում: Թեհրանի նավթավերամշակման գործարանը խոշորագույններից մեկն է երկրում՝ ապահովելով Իրանի նավթավերամշակման կարողությունների շուրջ 15 տոկոսը:

Գործարանն արտադրում է բենզին, դիզելային վառելիք, գազայուղ, մազութ եւ այլ նավթամթերքներ: Գործարանը գտնվում է Թեհրանի նահանգի հարավային մասում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թեհրան  


Վերնագիրի այլ պիտակները