Խորհրդակցություններ են անցկացվել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև

15:29   03 Հունիս 2021    642

Այսօր Բաքվում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջեւ:

Այս մասին, ինչպես հաղորդում է Hayatsk.info-ն, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի և ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի գլխավորած պատվիրակությունների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում քննարկման հիմնական թեման երկկողմ ռազմավարական գործընկերության օրակարգի հարցերն էին:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում առկա իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ:

Քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները